Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՊտղնիում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ վիճաբանություն է եղել․ 24 և...

Պտղնիում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ վիճաբանություն է եղել․ 24 և 27 տարեկան երիտասարդները դանակահարել են միմյանց

Փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոտիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չէին բացատրություն տալու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում Պտղնի համայնքի վարչական տարածքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները դանակահարել են միմյանց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009