Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինՋրականի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ...

Ջրականի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544»,- ասված է հայտարարության մեջ։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009