Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՌազմագերիների վերադարձն ապահովելու համար բախվում ենք գերտերությունների քմահաճույքներին․ իրավապաշտպան

Ռազմագերիների վերադարձն ապահովելու համար բախվում ենք գերտերությունների քմահաճույքներին․ իրավապաշտպան

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Լուրն, անկասկած, ուրախալի է։ Ավելի վաղ՝ Վաշինգտոնը դատապարտել էր ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը, որի տեսանյութը տարածված է համացանցում։ Որքա՞ն պիտի ապավինենք հումանիտար խնդիրների, մարդկային ճակատագրերի հարցում այս կամ այն գերտերությունների բարեհաճությանը՝ փոխանակ Բաքվի՝ պատերազմական ու մարդկային հանցագործությունների դատապարտումը բերվի միջազգային իրավունքի դաշտ։

«Պատերազմական հանցագորոծությունները պետք է բացահայտի տվյալ երկիրը, բայց արդյոք Հայաստանը ի զորու է ինքնուրույնաբար բացահայտել և Ադրբեջանին ներկայացնել այդպիսի փաստեր, կարծում եմ՝ մեր ներկայիս իրավապահ համակարգի պայմաններում անհնար է։ Երկրորդը՝ պատերազմական հանցագործությունները կարող են բացահայտել համընդհանուր իրավազորությամբ այլ պետությունները, որոնք բարեկամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ և որոնք իրենց քրեական օրենսդրության շրջանակներում կարող են պատժել ադրբեջանցիներին իրենց կատարած հանցագործությունների համար։ Այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց շատ կարևոր է, որ տվյալ անձը հայտնվի այդ պետության տարածքում», -ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, եթե պատերազմական հանցագործություն կատարած ռազմական գործիչը Ադրբեջանում է և չի ճանապարհորդում, դժվար է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Որպես երրորդ հնարավոր տարբերակ՝ Սիրանուշ Սահակյանը մատնանշեց միջազգային քրեական դատարանը, որտեղ առանց գերտերությունների քվեարկության հարցեր չեն կարող ուղարկվել, եթե այդ դատարանի իրավազորությունը ճանաչված չէ։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009