Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeՔաղաքականությունՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթի ժամանակ անդրադարձել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթի ժամանակ անդրադարձել է

Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին անմիջական երկխոսություն ծավալել և հույս ունի, որ այն հաջող կլինի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Թուրքիան և Հայաստանն իսկապես հատուկ ներկայացուցիչների են նշանակել կարգավորմանն ուղղված հարցերով: Ռուսաստանն օգնել է այն հարցում, որ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերը գալիս է նրան, որպեսզի օգնենք ուղիղ երկխոսություն ծավալել և հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է Լավրովը:

Մոսկվայում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը՝ նվիրված հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկր նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009