Ռուսական կողմը զարմացած չէ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներից և համոզված է, որ նման արատավոր սահմանափակող գործելակերպը միայն կվատթարացնի տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ կազդի պարենային անվտանգության վրա։
ՌԴ դեսպանն ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները կազդեն պարենային անվտանգության վրա
ՌԴ դեսպանն ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները կազդեն պարենային անվտանգության վրա
Այս մասին ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնում է regionpress.am-ը։
«Մենք զարմացած չենք նոր սահմանափակումներից: Հայտարարված միջոցները Վաշինգտոնի ռուսաֆոբ հիստերիայի ևս մեկ ապացույցն են»,- ասել է դիվանագետը:
«Մենք համոզված ենք, որ սահմանափակող արատավոր գործելաոճը միայն կխորացնի խնդիրներն աշխարհում: Դա կհանգեցնի մատակարարման շղթաների նոր խափանումների և կազդի պարենային անվտանգության վրա: Տնտեսական տատանումները կարող են ազդել նաև հենց Միացյալ Նահանգների վրա, որտեղ առկա է պարենային ապրանքների մեծ դեֆիցիտ»,- նշել է Անտոնովը։
«Նույնիսկ սահմանափակումների և արգելքների տարափի պայմաններում մենք պատրաստ ենք ժամանակին սպասարկել մեր սեփական պարտքային պարտավորությունները: Համոզված ենք, որ Ռուսաստանի կողմից վճարումներ կատարելու հնարավորությունը արգելափակելու փորձերը աննկատ չեն մնա լուրջ ներդրողների կողմից: Դրանք կխաթարեն վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ»,- հավելել է ՌԴ դեսպանը։
Նշենք, որ հունիսի 2-ին ԱՄՆ իշխանությունները թարմացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակները։ Նրանց թվում են մի շարք պաշտոնյաներ, ձեռնարկատերեր և ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 16 իրավաբանական անձ։ Բացի այդ, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հրապարակել է իր սև ցուցակը, որում ներառված են Ռուսաստանի և Բելառուսի 71 իրավաբանական անձինք, այդ թվում՝ մի շարք ինքնաթիռներ և նավաշինական ձեռնարկություններ։
Հիշեցնենք, փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերի մեջ չեն մտնում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը՝ երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ՌԴ-ի այս քայլին արձագանքեցին՝ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելով և ուժեղացրին զենքի մատակարարումները Կիևին: