Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում, առարկայական քայլեր է ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»։
ՌԴ-ից հստակ քայլեր ենք ակնկալում․ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելն իր պարտավորությունն է
RELATED ARTICLES