Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք- ադրբեջանական տանդեմին...

ՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք- ադրբեջանական տանդեմին Արցախը հայաթափելու հարցում. Սերգեյ Ղազարյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին ավարտին հասցնել իրենց ծրագրերը՝ կապված Արցախը հայաթափելու հետ: Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Այս կոնկրետ իրավիճակում, հիմնական նպատակներից մեկը, որն ադրբեջանական կողմը հետապնդում էր, այն էր, որպեսզի հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ՌԴ խաղաղապահների նկատմամբ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ՌԴ խաղաղապահների գործունեությունը»,- ասաց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ավելի է կարևորվում ՌԴ խաղաղապահների դերը, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է, որպեսզի Արցախ պարենային մթերք, դեղորայք ներկրվի, իսկ ՌԴ խաղաղապահները պետք է ներգրավված լինեն, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրվեն Արցախի Հանրապետություն:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009