Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՌուսաստանը կշարունակի աշխատել Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա

Մոսկվան ելնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունից, ներառյալ՝ այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով դրա չօգտագործման կամ օգտագործման սպառնալիքի մասին պայմանավորվածությունները։
Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա
Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի կողմից եռակողմ համաձայնագրերի կոպիտ խախտումներին և ինչպես է նախատեսում հասնել դրանց իրականացմանը, գրում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ կարևոր են համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։
«Ռուսաստանը կանոնավոր շփումներ ունի երկու կողմերի հետ և՛ քաղաքական մակարդակով, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, և՛ խաղաղապահ զորախմբի և ԱԴԾ սահմանային ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով»,- նշել է Մ.Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին, չնայած Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։

Զախարովան ընդգծել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009