Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինՌուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

Հնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ի պատասխան Բագրատյանի հարցին՝ Գրիգորյանը դրական պատասխան տվեց:
«Այո, քննարկվում է, որովհետև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են իրենց առաջարկությունները, բնականաբար, առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը:

Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային», — հայտարարեց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման վճարներն ընդունել միայն ռուբլով:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009