34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

«Ռուս խաղաղապահները եթե չլինեն, Մինսկի խումբը կքննարկի Ղարաբաղի կարգավիճակը»

- Advertisement -

Բաքվի փորձագետները զգուշացնում են յուրային «հայրենասերներին» ատելություն չսերմանել ռուս խաղաղապահների նկատմամբ, քանի որ այդ մասին խոսողները «իրենց իսկ ոտքին են կրակում»։ Բաքուն ամեն գնով պետք է պահպանի եռակողմ հայտարարությունը և թույլ չտա վերադարձը Մինսկի գործընթացին, ասում են Բաքվում՝ պնդելով, որ ավելի լավ է Ստեփանակերտում լինեն ռուս խաղաղապահներ, քան սկսվի Մինսկի գործընթացը և քննարկվի Ղարաբաղի կարգավիճակը։ Բաքվում ասում են, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած Փաշինյանը չի կարող հրաժարվել դրանից, բայց հայկական «ընդդիմությունն» էլ դա չի անում։

Քաղաքական վերնախավերի զարմանալի համերաշխություն է Բաքվում և Երևանում։ Ալիեւի հետ ամեն ինչ պարզ է՝ նրա իշխանության ու պետության գոյությունն ապահովվում է եռակողմ հայտարարությամբ եւ Ստեփանակերտում ռուսական զորքերով։ Բայց ինչո՞ւ Երեւանը որպես բանակցությունների պայման առաջ չի քաշում Մինսկի գործընթացի վերսկսումը։ Որովհետև երևանյան իշխանություններն ու խորհրդարանի «ընդդիմությունը» նույնպես կախված են Ստեփանակերտում ռուսական զորքերից և եռակողմ հայտարարությունից։

Սկզբում Երևանի պասիվությունը տարակուսանք էր առաջացնում աշխարհում, սակայն այժմ բոլորի համար ակնհայտ է, որ Բաքվի և Երևանի ղեկավարություններին Մինսկի խումբը հավասարապես պետք չէ, և թե այստեղ, թե այնտեղ հավասարապես վախենում են ռուսական զորքի դուրս գալուց։ Այդ պատճառով էլ համանախագահները հրադադարի ավարտից մեկուկես տարի անց ոչ մի անգամ տարածաշրջան չեն այցելել։

Քպ-ական իշխող խմբակը պնդում է, որ սա է հանրային պահանջը՝ ժողովուրդը պատերազմ չի ուզում և «խաղաղության» է ձգտում։ Բայց իրականությունն այլ է. Ամերիկայի հանրապետական ​​ինստիտուտի հարցման համաձայն՝ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կառավարության քաղաքականությանը և կարծում է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի կամ անկախության ճանաչմամբ, կամ վերամիավորմամբ։

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն անընդունելի է համարել սահմանային հարցերը լուծելիս խորհրդային սահմանների վրա հիմնվելը։ Նրա խոսքով, դեռ 1990-ականներին Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ «Բայց Հայաստանը սկսեց բանակցությունները, և այս ընթացքում ճանաչվեցին Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան։ Հայաստանը Արցախը չճանաչեց նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ դա համարելով վտանգավոր։ Մի՞թե ավելի վատ կլիներ, քան հիմա ունենք»,- ասում է Հովհաննիսյանը։ Նա վստահ է, որ գործող իշխանություններն իրավունք չունեն ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա մոտեցումները։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ լեգիտիմացնենք ադրբեջանցի զինվորականների ներկայությունը՝ հայտարարելով զորքերի հայելային հետքաշման մասին։ Երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը և Կապան-Ճակատեն գյուղերի հատվածները, մենք անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու և հեռացնելու պահանջով կարող էինք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, էլ չեմ խոսում մյուս մարմինների մասին։ Փոխարենը մեր մոտից պաշտոնական մակարդակով հայտարարություններ սկսվեցին, որ այդ տարածքները ադրբեջանական են, որ ճանապարհն անվտանգ է ու խնդիրներ չկան։ Իշխանություններն սկսեցին միանգամից գովերգել այլընտրանքային ճանապարհները, թաքցնել խնդիրները միջազգային հանրության աչքից», – նշել է օմբուդսման Արման Թաթոյանը։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ