Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել, բնակիչները լքել են գյուղը

Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել, բնակիչները լքել են գյուղը

Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել և թույլ չեն տալիս գյուղացիներին բնակվել գյուղում՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Այս մասին ասաց Արցախի Ասկերանի Փառուխ գյուղի համայնքի ղեկավար Վարդան Միքայելյանը:

Վերջինս նշեց, որ գյուղում այդ վիճակն է մարտի 24-ից, երբ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը, առաջ էին եկել ու զբաղեցրել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը.

«Բնակչության մեծամասնությունը գյուղը լքել է հենց մարտի 24-ից, իսկ մի քանիսը, որոնք դեռ մնացել էին, վերջերս են լքել գյուղը: Հիմա բոլորը ցիրուցան են եղել Հայաստանով մեկ, կեսը բարեկամի տանն է մնում, կեսը՝ վարձով: Իրերը թողել են, բնակարանները կողպել ու հեռացել»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահները, անգամ, իրեն թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. «Անգամ ինձ չեն թողնում գյուղ մտնել, ուր մնաց թե՝ գյուղացիներին: Մի քանի անգամ փորձել եմ մտնել գյուղ, բայց արգելել են»,- ընդգծեց Վարդան Միքայելյանը՝ հավելելով, որ վտանգավոր է գյուղում ապրելը․ խաղաղ բնակավայրերի և ադրբեջանցիների դիրքերի միջև հեռավորությունը 300 մետր է:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը՝ առաջ գալով ու զբաղեցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, որպեսզի ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադառնան, սակայն վերջինները շարունակում են գյուղի մոտակայքում մնալ։

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments