Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՍահմանամերձ Կարմիր շուկայում և Թաղավարդում հնչում է «Վերջին զանգ»֊ը

Սահմանամերձ Կարմիր շուկայում և Թաղավարդում հնչում է «Վերջին զանգ»֊ը

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցն այս տարի թողարկում է 6 շրջանավարտ։
« Որևէ տոնական միջոցառում չենք նախատեսել։ Մեր հերոս նահատակների թարմ շիրիմները դա մեզ թույլ չեն տալիս։ Շրջանավարտների, ծնողների և ուսուցիչների մասնակցությամբ դասարանում զրույց֊ հրաժեշտ ենք կազմակերպում՝ առանց ավելորդ աղմուկի։ Շրջանավարտներից երկուսը կրթությունը կշարունակեն բուհում, իսկ մնացածներն արհեստներ կսովորեն՝ վիրավոր հայրենիքի շենացմանը մասնակցելու համար»,֊ մեզ հետ զրույցում նշել է Կարմիր շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը։
Նա հավելեց, որ մինչև պատերազմը դպրոցում սովորած 247 աշակերտներից ավելի քան 180֊ը վերադարձել են հայրենի եզերք, և , համոզմունք հայտնեց, որ գալիք տարվա շրջանավարտների թիվը ավելին կլինի, որովհետև, նոր բնակարանների շահագործման հանձնելուն պես, պատերազմի ընթացքում իրենց տները կորցրած համագյուղացիները կվերադառնան։ Հարակից Թաղավարդի Կալերի իննամյա դպրոցն այս տարի թողարկում է 3 շրջանավարտ՝ անցած տարվա 5֊ի փոխարեն։ Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանը տեղեկացրել է , որ նրանցից մեկը ուսումը կշարունակի Ստեփանակերտում, երկուսը՝ Կարմիր շուկայում։ Նա ընդգծեց, որ թաղավարդցիները չեն ընկրկում և շեն են պահում հարազատ կրթօջախը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009