-6.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Սարգիս Մուրադյանը ստանձնեց Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը

- Advertisement -

Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքապետարանում տեղի է ունեցել  Սեւան համայնքի նորընտիր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման եւ պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  նիստին ներկա են եղել համայնքի ավագանու անդամները, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Սարգիս Մուրադյանը ողջունել է  ներկաներին, ապա ընթերցել երդման տեքստը․ «Ստանձնելով Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգևոր վերելքին»։ օրհներգը։ Սարգիս  Մուրադյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։

Ողջույնի խոսքով հանդես  է եկել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ թեմի առաջնորդական տեղապահը  կարեւորել է անցած 5 տարիների աշխատանքը, ձեռքբերումները եւ այդ ամենի արդյունքում բնակիչների կողմից վստահության լուրջ եւ ծանրակշիռ քվե ստանալու փաստը, միաժամանակ հույս է հայտնել, որ այսուհետ էլ Սեւան խոշորացված համայնքն իր միասնականությամբ եւ արդյունավետ, տեսանելի գործունեության շնորհիվ կարող է գրանցել լուրջ հաջողություններ։

Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփել է Սարգիս Մուրադյանը։ «Մեզ սպասվում է բարդ ու աշխատատար ժամանակաշրջան, եւ համատեղ ուժերով, մեծագույն պատասխանատվությամբ պետք է կատարենք մեր առաքելությունը՝ ստեղծելով լավագույն պայմաններ, բարենպաստ միջավայր Սեւանի տարածաշրջանի բնակիչների համար։ Մեր պետությունը մեզանից յուրաքանչյուրի սրտացավ, նվիրված աշխատանքի կարիքն ունի, իսկ մենք պարտավոր ենք մեր աշխատանքով նպաստելու մեր համայնքի ու երկրի հզորացմանը»,-նշել է Սեւան համայնքի նորընտիր ղեկավարը։

NaN

STOPPED

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ