34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Սա նոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ

- Advertisement -

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց  է նախաձեռնել։ Զուգահեռ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում գերակշիռ ձայներ հավաքած ուժի թեկնածուն ձերբակալվեց։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ-երի շուրջ այս գործընթացը։Վանաձորում տեղի ունեցածի վերաբերյալ իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ հիմքեր կան քրեական հետապնդման համար, ապա քրեական հետապնդման սկսման ժամկետը, որը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է, 2021 թվականի սեպտեմբերի 14-ն էր։ Այդ ընթացքում որևէ քննչական գործողություն, որում ներգրավված կլիներ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնի չէ ինձ։ Բայց նրան բառացիորեն ավագանու առաջին նիստից 5 օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին ձերբակալելը, երբ պետք է ընտրվի քաղաքապետ, և ամենամեծ շանսերն ունի հենց Մամիկոն Ասլանյանը, որովհետև ամենաշատ թվով մանդատներ ունի ինքը, ես համարում եմ ակնհայտ քաղաքական նպատակներով իրականացվող քրեական հետապնդում։ Սա որևէ կասկած չի հարուցում։

Ավելին, պարզվում է, որ դեռևս 2019 թվականին է դատախազություն ներկայացվել ապօրինությունների վերաբերյալ դիմում, որը քննության չի արժանացել։ Այսինքն՝ այնպիսի պատկեր է ձևավորվում, որ քրեական հետապնդումները, եթե նույնիսկ դրանք հիմքեր ունեն, իրականացվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա նոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ հավաքում են դոսյե և այն կիրառում ըստ անհրաժեշտության, երբ պետք է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել։ Եթե նախկինում ակնհայտ անհիմն քրեական հետապնդում էին սկսում, ապա այս դեպքում նոր երևույթի հետ ենք առնչվում, երբ քրեական հետապնդման համար, եթե նույնիսկ հիմքեր կան, ապա դրանք կիրառվում են  ըստ քաղաքական նպատակահարմարության։ Դեռ հարց է, թե այդ հիմքերն իրապես բավարա՞ր են քրեական հետապնդում սկսելու համար, թե՞ ոչ, որովհետև ըստ էության օրենսդրության ոչ բովանդակային, այլ ֆորմալ կիրառմամբ խոչընդոտում են Մամիկոն Ասլանյանի՝ ավագանու նիստին մասնակցելու հնարավորությունը։ Տվյալ դեպքում պետք է ապահովվի անձի՝ ընտրությանը մասնակցելու իրավունքը՝ անկախ քրեական հետապնդման փաստից, որովհետև ինքն այդ նիստին մասնակցելու է որպես քաղաքապետի թեկնածու և նաև մասնակցելու է քաղաքապետի ընտրությանը ավագանու նիստի ժամանակ։

Երևանի քաղաքապետի դեպքում ավագանին հրաժարական է պահանջում՝ առանց հանրությանը լիարժեք ինֆորմացիա տրամադրելու։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Եկեք վերստին հիմնվենք հանրությանը հայտնի փաստերի վրա, որոնց մասին տեղեկություններ են տարածվել։ Առաջինը՝ ըստ տարածված տեղեկությունների՝ Հայկ Մարությանը դադարեցրել է իր անդամությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այստեղ մի հարց կա, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Մի կողմից, իհարկե, Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել որպես ՔՊ թեկնածու, և քաղաքական էթիկայի կամ մշակույթի տեսակետից, եթե դադարեցնում ես անդամությունդ, երևի պետք է նաև հրաժարական տաս, ոչ թե սպասես։ Բայց, հաշվի առնելով, որ մեզ մոտ քաղաքական մշակույթի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, անդրադառնանք այլ հարցի։ Ի դեպ՝ ինքը հրապարակային չի էլ հայտնել անդամության դադարեցման մասին, մենք իմացել ենք լրատվամիջոցներից։ Բայց հիշեցնեմ, որ ժամանակին մամուլը հեղեղված էր աղբահավաքման, ներհամայնքային տրանսպրոտի հետ կապված խնդիրներով, հիմա ոչ ոք այդ մասին չի խոսում։ Ոչ թե խնդիրները չեն լուծվել ու մոռացության են տրվել, այլ որովհետև լուծվել են, սա փաստ է։ Այսինքն՝ մի կողմից ունենք հանրային շահի տեսակետից լուծված խնդիրներ, մյուս կողմից ունենք կուսակցական պատկանելության հետ կապված հարցը։ Կուսակցությունը, որը հանդես է գալիս և պետք է հանդես գա հանրային շահերի սպասարկման հարցով, դիլեմայի առաջ է՝ կարևորել կուսակցական, թե՞ հանրային շահը։ Եվ, կարծում եմ, որ ինքը պետք է գերադասի հանրային շահը։ Այսինքն՝ կուսակցական նեղ խմբային շահերը չպետք է գերադասվեն հանրային շահին։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ