Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՍեպտեմբերի 23-ին հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն...

Սեպտեմբերի 23-ին հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել․ Ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Հայկական կողմում կորուստներ չկան:

Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009