15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ

- Advertisement -

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանի այցը ճանաչողական բնույթ ունի.«Պատերազմից հետո նոր իրավիճակ է, նոր սահմաններ, նոր խնդիրներ և բնական է, որ դեսպաններն այդ ամենը  ուսումնասիրելու կարիք ունեն։ Հավանաբար սա ավելի շատ ճանաչողական այց է։ Չեմ  բացառում նաև, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ ծրագրեր ֆինանսավորեն համայնքներում, համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերեն։Կարծում եմ, որ այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում դեսպանի ու համայնքապետերի, մարզպետի միջև՝ հենց այս օրակարգի շուրջ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ