Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՍյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա...

Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության  բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է  «Վամաքս»  ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009