26.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Սյունիքում իրավիճակը լարված է. իրավասու մարմինները խուսափողական պատասխաններ են տալիս

- Advertisement -

Ինչպես քիչ առաջ հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր. ընթանում են բանակցություններ:

Այս տեղեկությանը զուգահեռ սկսվեցին շրջանառվել նաև լուրեր այն մասին, որ Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում, հնարավոր կամավորագրումների են պատրաստում Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին և, որ Լուսակերտից զորք են տանում դեպի Սյունիք, իսկ Վանաձոր քաղաքի  զորամասին «տագնապ» հրամանով  բարձրացնում են դիրքեր:

Այս լուրերի տարածումից հետո ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով  թշնամու զորքի առաջխաղացումը հաստատեց, իսկ մարտերի մասով՝ հերքեց:

Մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է հետևել ՊՆ-ի հայտարարությանը: Մեր այն հարցին, թե Իշխանասարի հատվածում մարտերի մասին տեղեկությունը և՞ս չի համապատասխանում իրականությանը, վերջինս մի քանի վայրկյան լռելուց հետո խուսափողական պատասխան տվեց. «Իշխանասարը մեզանից բավականին հեռու է, տեղյակ չեմ՝ այնտեղ ինչ է կատարվում»,— ասաց նա:

Կապ հաստատեցինք նաև Վանաձորի քաղաքապետի հետ, պարզելու՝ ճիշտ է արդյոք, որ Վանաձոր քաղաքի  (ДУЦ) զորամասին «տագնապ» հրամանով  բարձրացնում են դիրքեր, վերջինս  հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով. «Եթե նման բան էլ լիներ ես ոչ մի լրատվամիջոցի նման տեղեկություն չէի տա»,- ասաց նա:

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակը լարված է, սակայն մարտեր չեն ընթանում. «Միայն մտահոգիչը այն է, որ այս անգամ բավականին շատ են առաջ եկել, հասել են մեր բնակավայրի տարածք: Բանակցությունները դեռ ընթանում են»,- ասաց նա:

Նշենք, որ փորձեցինք նաև կապ հաստատել Գորիսի քաղաքապետի, Գևորգ Ալթունյանի և ԱԱԾ-ի հետ, սակայն, ապարդյուն:

Զվարթ Պետրոսյան 

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ