Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝ Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:
Մինչ վթարի վայրում զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հովսեփ Գաբրիելյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը: Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ Սյունիքի մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը: Գ. Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: