15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Սպառնալիքը, որ թվում էր՝ մարել է, կարող է կրկին բռնկվել. կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է․ Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ցեղասպանության մասին (տեսանյութ)

- Advertisement -

Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցյալն արձագանքում է ներկային, հուշահամալիրը մեզ սովորեցնում է ռազմական գործողությունները, եթե նույնիսկ դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:

«Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայրերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին: Սպառնալիքը, որը, թվում էր, մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է»,-ասաց նա:

Ժերար Լարշեի խոսքով՝ 1915-ից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան են գտել Ֆրանսիայում:

«Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Այս պատմությունը մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք այն:

Վաղն առավոտյան մենք ֆրանսիայում պիտի հիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը: Բոլորով  միասին պետք է հիշենք մարդակային արժանապատվության, ժողովրդավարական արժեքների մասին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ