Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի (Ստեփանակերտի արևածագ) խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը:
Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների
Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների
Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Փառատոնի համահիմնադիրներն են սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Իգործ» ծրագրի շրջանակում եկան Հայաստան աշխատելու ու մնացին այստեղ:
Փառատոնի համահիմնադիր Շուշան Քէշիշեանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ցանկություն էր առաջացել Արցախի համար ինչ-որ գործ անելու: Սկզբում բարեգործական միջոցառում կազմակերպվեց Երևանում, որի ընթացքում ստացված հանգանակությունն ուղղվեց Արցախից տեղահանվածների աջակցությանը:
«Բարեգործական միջոցառումն իրենից ներկայացնում էր ցուցահանդես՝ լուսանկարներ, գրաֆիկ դիզայն, իլյուստրացիա: Այդ նախաձեռնության շրջանակում սկսեցինք աշխատել Լիլիթ Հակոբյանի հետ: Միջոցառումը հաջողությամբ իրականացնելուց հետո մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ այն չանցկացնել Արցախում և չանել ավելի մասշտաբային: Այդպես մեզ միավորեց այդ գաղափարն ու սկսեցինք աշխատել: Գնացինք Արցախ, քննարկեցինք ու հասկացանք, որ այն պետք է պարզապես ցուցահանդես չլինի, այլ անցկացվի որպես փառատոն, որը կներառի համերգային ծրագիր, կինոդիտում, վարպետաց դասեր և այլն»,-ասաց Շուշան Քէշիշեանը:
Այս տարի ոչ միայն ծրագիրը մեծացավ, այլև աշխատանքային թիմն ընդլայնվեց ու արդեն երկրորդ անգամ «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնն իր դռները կբացի Արցախում: Փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի փառատոնին շուրջ 800 մարդ է մասնակցել, այս տարի 1200 այցելություն է սպասվում: Մասնակցելու են արտիստներ ինչպես Արցախից, Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև այլազգի արվեստագետների աշխատանքներ: Այս տարվա թեման «Պատկանելիություն»-ն է:
«Փորձում ենք արվեստի միջոցով ներկայացնել, թե ժամանակակից հայի պատկերացմամբ ինչ է «Պատկանելիություն»-ը: Շուշանը Լիբանանից է, որն աշխատում էր Անգլիայում, ես Սանկտ-Պետերբուրգից եմ, բայց ծնվել եմ Վրաստանում: Մեզ նման շատերը փնտրում են այն տեղը, որին պատկանում են: Համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերին՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ ամեն մայրամուտից հետո սկսվում է լուսաբացը: Ուղերձն այն է, որ կյանքը շարունակվում է, պետք է վերածնվենք ու դա անենք արվեստի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ Արցախն իրեն զգա միջազգային հարթակի մի մաս: Այն մեկուսացած օղակ չէ, այլ ընդհանուրի մի մասն է: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներից մասնակիցներ ունենք, որոնց աշխատանքները նույնպես ներկայացվելու են»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:
Փառատոնին ակտիվ ներկայացված են Արցախի ստեղծագործողները, ժամանակակից արվեստագետները՝ երաժիշտ Արթուր Խաչենց, լուսանկարիչ Դիանա Բալուղյան, ռեժիսոր Մարիամ Ավետիսյան և այլք:
Փառատոնն անցկացվելու է մինչև հուլիսի 3-ը: Երևանից անվճար ապահովվելու է տեղափոխում Ստեփանակերտ: Նախաձեռնողները նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments