14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

- Advertisement -

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
25 հուլիսի, 2021, 14:24
Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ
Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը կայացավ նաև մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Դու կաս» երգի պրեմիերան: Հնչեցին նաև նրա «Կյանք ու կռիվ», «Արարատ», «Ստեփանակերտ», «Տասը միլիոն հայ» ստեղծագործությունները:
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Համերգի կազմակերպիչ Վաչե Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Գրիգորյանի ու Հայաստանի երգի պետական թատրոնի արցախյան այցը բաժանված է երեք միջոցառումների. առաջինը Պատարայում երիտասարդների հետ հանդիպումն ու համերգն էր, երկրորդը՝ հուշ-երեկոն Ստեփանակերտում՝ նվիրված մեր անմահացած հերոսների հիշատակին, իսկ երրորդը կլինի հարյուրավոր զինվորների համար մեծ համերգը։
Բնութագրությունը հասանալի չէ
«Պատերազմի ավարտից հետո նպատակ ունեինք Արցախում կազմակերպել համերգ, որը իր ձևաչափով անկրկնելի կլինի: Արթուր Գրիգորյանի դուստր Մանեի հետ նախաձեռնեցինք, որ կոմպոզիտորը պատերազմից հետո ժամանի Արցախ և համերգաշարով հանդես գա: Այս համերգը ինձ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ես Արցախը կապում եմ մի քանի անհատների հետ, և այդ անհատներից ամենաառաջինը Արթուր Գրիգորյանն է», — հավելեց Վ. Վարդանյանը:
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Կոմպոզիտորի դստեր՝ Մանե Գրիգորյանի խոսքով՝ այս համերգը իրենց երախտագիտության արտահայտությունն է հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների սխրագործությանը:
Բնութագրությունը հասանալի չէ
«Թե՛ Նարեկին, թե՛ մյուս բոլոր հերոսներին մենք միշտ հիշում ենք և ամեն օր պետք է հնչեցնենք նրանց անունները, ճանաչենք նրանց պատմությունները և փոխանցենք սերնդեսերունդ: Եթե մենք դադարենք ստեղծագործել, դադարենք պատմել աշխարհին մեր մշակութային ժառանգության մասին, ապա շատ հեշտ կլինի մեզ ոչնչացնելը, իսկ մենք հանձնվող տեսակ չենք և պետք է շարունակենք պայքարել», -մեզ հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան նաև Արսեն Սաֆարյանը, Տաթև Ասատրյանը և հայկական շոու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ