24.1 C
Yerevan
Երկուշաբթի, 27 Հունիսի, 2022

Ստեփանակերտում սպասում են պատասխանի

- Advertisement -

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Արցախում տեղի են ունեցել բազմահազարանոց երթեր եւ համերգ Վերածննդի հրապարակում։ Արցախի ղեկավարությունը վերահաստատել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն ընթանում է անկախության միջազգային ճանաչման ճանապարհով՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք և անվերապահ իրացմամբ։

Երեւանում տեղի են ունենում անպտուղ քաղաքական խաղեր, որոնց փորձում են ներգրավել նաեւ Արցախը։ Ստեփանակերտում մարդիկ հարցնում են` պատրա՞ստ է հայկական իսթեբլիշմենթը ստանձնել հայկական հողի վրա ազգային պետականության գոյության պատասխանատվությունը: Պարերը, հայրենասիրական երգերն ու փոխադարձ մեղադրանքները պատասխանատվությունից խուսափելու միջոց են։ Ստեփանակերտի փողոցներում հավաքվածները սպասում են իրենց հարցի պատասխանին։

Scroll down

Միջազգային հանրությունում շատ կարեւոր հայեցակարգային քննարկում է ընթանում, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հասել է Հայաստանի Հանրապետություն։ «Արդյո՞ք հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե՞ ԼՂ հակամարտությունը պետք է առանձնացվի հարաբերությունների կարգավորումից և դիտարկվի որպես առանձին խնդիր։ Ադրբեջանն ասում է, որ «տարածքային պահանջներ չպետք է լինեն միմյանց նկատմամբ», մենք ասում ենք, որ դա ընդունելի է, քանի որ մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, դա իրավունքի հարց է»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանի համար սա զուտ իրավունքի խնդիր է, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանգնած մարդկանց համար՝ նաեւ կոնկրետ տարածքների խնդիր։ Օկուպացվել են Հադրութը, Շուշին, Քարվաճառը, օկուպացված են տարածքներ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։

Հայերի ու Հայաստանի դեմ 1915-23-ի ոճրագործություններից հետո Հայկական հարցը հանգեցվել է կյանքի իրավունքի, «ցեղասպանության»։ 107 տարի հայ ազգը չի ձևակերպել հայրենազրկման, հողի, ունեցվածքի, պատմական միջավայրի կորստի իրավական պահանջ։ Հայաստանը մինչ օրս ասում է, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, «Ադրբեջանից», և որ միայն ճանաչում է պահանջում։ Ինչի՞ ճանաչում, որ միլիոնավոր հայե՞ր են բնաջնջվել։ Թուրքիան դա չի էլ հերքում, բայց Հայաստանից պահանջում է զիջել իր տարածքները։

Ալիևն ու Էրդողանը, Պուտինը և մյուսները իրենց իրավասու են համարում խոսել այլոց տարածքների մասին։ Մենք չենք համարձակվում անգամ մեր հողը մերն անվանել՝ թաքնվելով արդարացումների ու «խաղաղ դարաշրջանի» հետևում։

Վերջին նորություններ

Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ...
- Advertisement -

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել նրա դիմումի մասին, որը ներկայացնում...

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի...

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է Ստեփանակերտում խստացված...

Կապակցված նորություններ