Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՍտեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն Ադրբեջանի կողմից կեղծ պատրվակով զավթելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն Ադրբեջանի կողմից կեղծ պատրվակով զավթելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գլխավոր դատախազությունը:«Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:Հիշյալ դեպքերի կապակցությամբ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

— Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.

— Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.

— Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009