27.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Վարդենիսում զորամասն ինքնակամ լքած զինծառայողի՝ հակառակորդի կողմում հայտնվելու տվյալներ չկան. Դատախազություն

- Advertisement -

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարություն ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝  (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:

Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:

Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ  անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:

Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ