37.1 C
Yerevan
Երկուշաբթի, 15 Օգոստոսի, 2022

Վարլամովի գրառումը՝ ամոթի հետք. ո՞ւր է 20 միլիոն դոլարի ներդրումը

- Advertisement -

Ռուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար Իլյա Վարլամովն օրերս սոցցանցում կոշտ գրառում էր արել «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ և խոսուն փաստերով՝ լուսանկարներով, ցույց տվել, թե ինչ անմխիթար վիճակ է այնտեղ։ Նա նշել էր՝ թեև հիացած է Գյումրիով և այն իսկական բացահայտում է իր համար, սակայն, միևնույն ժամանակ հիասթափված է Գյումրիի օդանավակայանից։ Ի դեպ, սա այն օդանավակայանն է, որի տնօրինությունը դեռևս 2 տարի առաջ ամպագոռգոռ հայտարարում էր, թե «Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում:Գյումրու օդանավակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, արդյոք խոստացված ներդրումն արվե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ է «Շիրակ» օդանավակայանն այդ վիճակում։ «Օդանավակայանը մի մեծ կառույց է, որի աշխատանքներում ներառված են այլ կառույցների աշխատանքները ևս, հետևաբար գրառմամբ բարձրացված որոշ հարցեր առնչվում էին անմիջապես «Շիրակ» օդանավակայանին, որոշ հարցեր այլ կառույցների գործունեությանը, իսկ որոշ հարցերի իսկությունը պարզ կդառնա աշխատանքային քննության արդյունքում: Ինչ վերաբերում է անմիջապես օդանավակայանին առնչվող հարցերին, ապա արդեն իսկ որոշ հարցեր լուծվել են, իսկ որոշների հետ կապված էլ հանձնարարականներ են տրվել համապատասխան պատասխանատուներին՝ խնդիրները վերացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է 20 մլն ԱՄՆ դոլար ներդրումներին՝ նա փորձեց վստահեցնել, որ դրա մի մասն արդեն իսկ իրականացվել է, մյուս մասն էլ դեռևս իրականացվելու է․ «Ներդրումներն օդանավակայանում արվել են ըստ պլանավորման և շարունակվում են արվել: Ներդրումների արդյունքում արդեն իսկ օդանավակայանում կառուցվել է հրդեհաշիջման կայան, վերակառուցվել է կառամատույցը, Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ու պարագաներով: Այս պահին էլ օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, օրեր անց էլ՝ հուլիսի 15-ից օդանավակայանում իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում, որի շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Եվ ինչպես նկարներից երևում էր, օդանավակայանին առնչվող խնդիրները մեծամասամբ կապված էին մաքրության, ոչ թե ենթակառուցվածքների հետ»,- նշեց նա:

Սակայն նկատենք, որ լուսանկարներից ակնհայտ է թե՛ օդանավակայանի շենքի արտաքին տեսքի, թե՛ ներսի հատվածի թերությունները, որոնք ամենևին էլ կապ չունեն մաքրության հետ։

Ավելի վաղ, Իլյա Վարլամովը գրել էր․ «Որքան հիասքանչ է ինքը՝ քաղաքը, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդանավակայանը։ Ամեն ինչ սկսվում է անմիջապես մուտքից։ Դիմավորող անձանց ամբոխը կանգնած է անմիջապես մուտքի մոտ ու հսկում է ինձ։ Այնուհետև մոտենում է այտուցված մի երիտասարդ, որը իրեն կյանքի տերն է զգում, ու ուղեկցում է ինձ զննության վայր։ Զզվելի է։ Այսպիսի բան անգամ Աֆրիկայի ամենահետամնաց երկրներում չկա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել։ Գյումրիի օդակայանի տնօրենին պետք է ուղարկել՝ սարերում հոտին արածեցնելու, այլապես զբոսաշրջիկների՝ ձեր քաղաք այցի մասին պետք է մոռանաք»,-

Վերջին նորություններ

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում...
- Advertisement -

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք վարչական շրջանի 2 կարիքավոր ընտանիքի՝ նվիրելու նրանց առաջին...

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․...

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական ընկերությունը հանդիսանում է խոշոր շինարարական ընկերություն

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական Ընկերությունը ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և...

Կապակցված նորություններ