14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Վստահե՞լ «Ռոսգոստրախ Արմենիա»-ին, թե՞… . ընկերությունից տուժած քաղաքացին ահազանգում է

- Advertisement -

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Թաթուլ Հակոբյանն իր դժգոհությունն է հայտնել Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության դեմ՝ ընդգծելով, որ այն անարդար է աշխատում: Քաղաքացին այդ գրառմամբ հորդորում է իր ընկերներին՝ ավելի բարեխիղճ և պատասխանատու ապահովագրող ընկերություն ընտրել, քան «Ռոսգոստրախ»-ն է:

Ըստ նրա խոսքերի՝ մայիսի 3-ին, ԱՊՊԱ չունեցող, ինքնաշեն, պետհամարանիշ չունեցող մոտոցիկլետի վարորդը դուրս է եկել հանդիպակաց մաս, հարվածել իր մեքենային՝ պատճառելով 422.000 դրամի վնաս: Ռոսգոստրախը նամակով տեղեկացրել էր, որ իրենք փոխանցելու են 422.000 դրամ: Եվ այնպես է ստացվում, որ Ֆինանսական հատուցումը վճարելու ժամկետի լրանալուց րոպեներ առաջ նա ընկերությունից ստանում է նոր նամակ, որով տեղեկացնում են, որ իրեն 0 դրամ են փոխհատուցելու, քանի որ հայտնի չէ, թե ում է պատկանում մոտոցիկլը, վարորդը չունի ԱՊՊԱ: Այնուհետև քաղաքացին մեկ այլ նամակ է ստանում Ռոսգոստրախից, որով իրեն տեղեկացնում են՝ փոխհատուցում ստանալու է իր մեքենայի վրա հարձակում իրականացրած մոտոցիկլիստի ընտանիքի անդամներից մեկը՝ 320 հազար դրամ:
Թաթուլ Հակոբյանն իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնում այդ ընկերությունից, և հայտնում՝ դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, որը իր գործն ընդունել է վարույթ:

ԼՈՒՐԵՐ.com-ը տվյալ թեմայի հետ կապված կապ հաստատեց նաև Ռոսգոստրախ Արմենիայի մամուլի բաժնի պատասխանատու Էմմա Մոժարովայի հետ, որն ասաց՝ անկախ նրանից, որ «Ռոսգոստրախ Արմենիա»-ն Թաթուլ Հակոբյանի՝ պատասխանատվությունն ապահովագրած ընկերությունն է, սակայն պատճառված վնասը հատուցելու պարտավորություն այն չի կրում. «Ըստ օրենքի այսպես է, քանի որ մեզ հետ պայմանագիր կնքած Թաթուլ Հակոբյանը մեղավոր կողմը չէ։ Եվ քանի որ մեղավոր կողմը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա, համաձայն գործող օրենսդրության, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից ընդունվել է որոշում՝ մերժելու գույքային վնասի հատուցման պահանջը»,- նշեց ընկերության մամուլի բաժնի պատասխանատուն՝ ընդգծելով՝ Թաթուլ Հակոբյանին պատճառված գույքային վնասների հատուցման պատասխանատվությունը պետք է կրի վնաս պատճառած անձը։

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ