Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՎտանգավոր թեզ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն Գորիսի համայնքապետ, միևնույն...

Վտանգավոր թեզ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն Գորիսի համայնքապետ, միևնույն է, նա մնալու է կալանքի տակ. իշխանությունն է սկսել որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով՝ ոչ. Աննա Գրիգորյան

Հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիսում, և այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու: Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Առուշանյանի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ քարոզարշավի ընթացքում այդ գործընթացը նոր երանգներ է ստանում, և իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը:

«Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արմեն Խաչատրյանն ու իր մյուս գործընկերները Արցախյան պատերազմի ընթացքում ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք և Արցախ:

«Խաչատրյանի կողմից շատ բարձրագոչ հայտարարություններ են հնչում, և պետք է հասկանալ՝ ՔՊ պատգամավորն ինչ լիազորությունների շրջանակում է ակտիվ քարոզարշավ իրականացնում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նաև հավելեց. «Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Այսինքն՝ իրենք են սկսել որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ: Սա անընդունելի է»,-ասաց պատգամավորը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009