Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՏավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։

Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում (Տավուշի մարզ) ռուս զինվորականներն ուղեկալ և տնակներ են տեղադրել։ Բաղանիս գյուղի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը լուսանկարել է դրանցից մեկը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009