Հինգշաբթի, 24 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՏեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան նիստի...

Տեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան նիստի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը:

վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում:

«Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի: Բայց ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք չստորագրեցինք ՀԱՊԿ-ի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը և դրանք չընդունվեցին, ես ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են, հնարավորինս արագ կիրականացվեն:

Երևանում նոյեմբերի 23-ին կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հռչակագիրը և Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը: Հայաստանը իր որոշումը հիմնավորել է այդ փաստաթղթերի ոչ լիարժեք լինելով:

 

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009