34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Փամփուշտը պատահաբար դիպչել է մեքենային, ադրբեջանցիները չեն կարող միտումնավոր կրակել մեքենայի վրա, քանի որ գյուղը դիտարկվող չէ․ Ելփինի գյուղապետը մանրամասներ է հայտնում

- Advertisement -

Երեկվա կրակոցներից հետո վիճակն այս պահին հանգիստ է, որևէ խուճապ չկա, գյուղացիներն իրենց գործին են, ոչ մի խնդիր չկա։ Այս մասին ասաց Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աղախանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից երեկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի և և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ արձակված կրակոցներին։

Դեպքը տեղի է ունեցել գյուղից վերև, անմիջապես գյուղի հետ կապ չունի, այդ հատվածում ճաշարան կա, այդ հատվածում տեղակայված մեքենան է վնասվել կրակոցների արդյունքում։ Ելփին գյուղը չի դիտարկվում, ձորի մեջ է, հավանաբար փամփուշտը պատահաբար դիպչել է մեքենային, այդ հատվածը դիտարկվող չէ, չեն կարող միտումնավոր կրակեն մեքենայի վրա»,- ասաց վարչական ղեկավարը։

Աղախանյանը նշեց, որ վնասված քաղաքացիական մեքենան չի պատկանել գյուղացիներին։

Ես գյուղում չեմ եղել կրակոցների պահին, գյուղացիներից հարցրել եմ և իմացել, որ երեք-չորս կրակոց է եղել, կրակահերթ չի եղել, որ խուճապ առաջանա։ Հիմա նորմալ է, խոտհունձի սեզոնն է, մարդիկ շարունակում են աշխատել դաշտերում»,- ասաց Անդրանիկ Աղախանյանը։

Վերջինս նաև հավելեց, որ նախկինում նման դեպք չի եղել, վերջին ժամանակաշրջանում առաջին դեպքն է, որ կրակոցներ լինեն այդ հատվածում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 7-ին, Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրոթյւոն էր տարածել, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին թշնամին կրկին կրակ էր արջակել Վայոց Ձորի ուղղությամբ՝ թիրախավորելով Խաչիկ գյուղը։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ