Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՓաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Ալեն Սիմոնյան

Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ հանդիպումը կկայանա»։

Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալու՞մ է Ալիև-Փաշինյան հանդիպումից՝ Սիմոնյանն ասաց.

«Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնկան դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, Հայաստանն այլևս հետքայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009