Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeՔաղաքականությունՓաշինյանը պատմել է՝ ինչ են խոսել Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում

Փաշինյանը պատմել է՝ ինչ են խոսել Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց լրատվամիջոցների հարցին, թե Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում ինչի մասին են խոսել։

«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չէ, որ մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, թե նա գնաց, հիմա խոսենք այն, ինչ պետք է խոսեինք և չէինք խոսում: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել: Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանադակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել», — ասել է վարչապետը:

Նա վստահեցրել է, որ առանձնազրույցի այդ 15 կամ 20 րոպեն կամ հնարավոր է` կես ժամը ոչ մի բանով չեն տարբերվել նախորդ խոսակցությունից:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009