10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Փաշինյան-Գրիգորյան տանդեմը բացում է Հայաստանի պետականության ապամոնտաժման ռազմավարությունը

- Advertisement -

Նիկոլ Փաշինյանի ու նրա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ցանկացած հրապարակային ելույթ Հայաստանի պետականությունը հանձնելու հերթական պայմանավորվածությունն է մատուցում հանրությանը, «խաղաղ օրակարգի» կաթիլային ներարկման մեթոդով։ Այս համեմատությունն անտեղի չէ, քանի որ հանրության մի մասը ապակողմնորոշված է ծայրաստիճան՝ մեդիա-փորձագիտական ամենօրյա թշնամական քարոզչության ջանքերով, մյուս մասն էլ պատրաստ է հրաժարվել Արցախից ու ազգային խնդիրներից ընդհանրապես։ Հանրության հենց այս հատվածների վրա է հղում անում քպ-ական իշխանությունը՝ «հանրության մեծ մասը աջակցում է խաղաղության օրակարգին»։

Փաշինյանը վերջին անգամ «բացահայտեց» Բերձորի ու Աղավնոյի հանձնումը, Արմեն Գրիգորյանը՝ Արցախի ապառազմականացումը։ Սակայն Գրիգորյանի՝ Արմենպրեսին տված երեկվա հարցազրույցը կարելի է անվանել «ծրագրային», որտեղ հստակ նկարագրված է Հայաստանի պետականության ապամոնտաժման ռազմավարությունը։

Դրա հիմքում Տեպետրոսյանական «Հայաստան-Արցախ-Սփյուռք» անհեթեթ հիմնադրույթն է։ Այդ հիմքով քպ-ական իշխանությունը տարանջատում է Արցախի խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, Սփյուռքի խնդիրը՝ հայ-թուրքական հարաբերություններից, սահմանազատումն ու հաղորդակցությունների բացումը՝ բոլոր խնդիրներից։ Նպատակը մեկն է՝ վավերացնել եւ ընդլայնել 1921 թ․ Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի հասցրած ավերիչ հարվածը Հայաստանին եւ հայությանը։ Ահա «փաշինյան» երեւույթի քվիթէսենցիան, որը հնարավոր է միայն ինքնասպանության մարմաջի ախտով վարակված ժողովրդի թողտվությամբ։

Սա իշխանության անգիտությա՞ն, իրավիճակը չպատկերացնելո՞ւ, թե թշնամական ծրագրերը գիտակցված լեգալացնելու արդյունք է։ Նույն Արմեն Գրիգորյանն, օրինակ, իր այս «ծրագրային» հարցազրույցում լավ էլ կապում է բոլոր խնդիրները՝ Բաքվի հետ խաղաղ պայմանագիր Արցախի ապառազմականացման, կարգավիճակի բացառման եւ Հայաստանի տարածքը միջանցքներով օտարելու պայմանով։

ՔՊ-ական կոմիսարները երբեմն «արտահոսում են», թե ստիպված են նման ելույթներ ունենում։ Իսկ կա՞ մի բան, որ առանց ստիպելու են ասում։ Եվ ո՞վ կամ ովքեր են ստիպում եւ ինչո՞վ են ստիպում։

Կարդացեք նաեւ՝ Փաշինյանի Հայաստանը հարվածում է Սփյուռքին Թուրքիայով. Արամ Ա մատնանշում է «նորմալացման» առաջին զոհին

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ