21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

«Փոքր եղբորս հետ օրացույցի օրերն էինք նշում՝ երբ է գալու Էդմոնը․․․ 6 ամիս անհետ կորած լինելուց հետո մարմինը գտնվեց»

- Advertisement -

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակից էր նաև Էդմոն Մնացականյանը, ով ևս դասվեց անմահացած հերոսների շարքին։ Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին Աբովյան քաղաքում․ «Եղբայրս փոքր տարիքից սկսել է զբաղվել սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2019 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Անուշիկ Մնացականյանը:Խոսելով եղբոր բնավորության մասին՝ քույրը նշեց․ «Անսահման էր Էդմոնիս բարության չափը։ Շատ ընկերասեր էր, երբ իրեն ծանրոցներ էինք ուղարկում, հետո հարցնում էինք՝ Է՛դ, էս կերել ես, էն կերել ես, ասում էր՝ չէ՛, տղերքին եմ տվել, շատ սրտաբաց էր, միշտ դիմացինի մասին էր մտածում, հետո նոր իր»,- պատմում է Անուշիկը։

Էդմոնը, 2019 թվականին ուսումը կիսատ թողնելով, ծառայության է անցել Հոկտեմբերյանում, որից հետո տեղափոխվել է Կուբաթլու․ «Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ: Եղբայրս իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն»,— հպարտությամբ ասաց հերոսի քույրը։

Սեպտեմբերի 27-ին Էդմոնը արդեն իրեն վստահված դիրքում պաշտպանում էր հայրենիքը, նա կռվի ամենաթեժ կետերում էր․ «Էդմոնենց հաճախ էին տանում Ջաբրայիլ` մեկ ամսով զորավարժությունների։ Հուլիսի կեսերին կրկին Ջաբրայիլում էին՝ զորավարժությունների, հետ եկան, հետո սեպտեմբերի սկզբերին եղբայրս զանգահարեց ու ասաց, որ նորից են տանում Ջաբրայիլ, հարցրեցինք՝ ինչի եք գնում նորից, պատասխանեց՝ քննություններ պիտի տանք, դրա համար․ կամ իսկապես այդպես էին նրանց ասել, կամ էլ իրենք նախօրոք գիտեին ամեն ինչ, պարզապես, չասաց մեզ։ Հենց պատերազմն սկսվեց Էդս արդեն Ջաբրայիլում է եղել՝ առաջնագծում։ Եղբայրս տանկիստ էր»,— խորը ցավով վերհիշում է Անուշիկը։

Պատերազմի օրերին Էդմոնը վստահ էր իրենց հաղթանակի մեջ, ոչ թե ընտանիքի անդամներն էին նրան ոգեշնչում, այլ՝ հակառակը․ «Շատ ուժ կար Էդմոնի մեջ, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ամեն ինչ ունենք ստեղ՝ քաղցրավենիք, ուտելիքներ, ինքը շատ քաղցրակեր էր։ Հետո մի օր զանգահարեց, երկար խոսեցինք՝ մոտ 5 րոպե, տան անդամներից բոլորի հետ խոսեց, ասացի՝ քեզ շատ եմ սիրում, զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես։ Շատ անհանգիստ էինք, ամեն րոպե աղոթում էինք իր համար, շատ լարված օրեր էին, ու ինքն էր մեզ ուժ տվողը, շատ հավատքով էր»,- հուզմունքով նշեց Էդմոնի քույրը։

Էդմոնի կողմից վերջին զանգը ընտանիքի անդամներին եղել է հոկտեմբերի 2-ին, այդ օրը նա տրամադրություն չուներ․․․ ․«Շատ անտրամադիր էր, հավանաբար, մի բան զգում էր, հետո վերջին խոսակցության ժամանակ մաման հարցրեց՝ Է՛դ ջան, սաղավարտդ գոնե դրե՞լ ես, չպատասխանեց, ասաց՝ լավ գնացի ու հեռախոսը անջատեց։ Անգամ իրար հաջող չարեցինք։ Դեպքը Էդմոնի հետ պատահում ա նույն օրը՝ կեսօրին»,- ասաց Էդմոնի քույրը։

Էդմոնը զոհվում է իր զինակիցներին օգնություն հասնելու ճանապարհին․ «Ըստ մեզ հասած լուրերի՝  8-9 հոգով խրամատում կանգնած են եղել, ու ինչ-որ հրամանատար ասել է՝ գնում եմ օգնության, ո՞վ ա գալիս, ոչ մեկ ձայն չի հանել, բացի Էդիցս։ Իրենց հետ մեկ տղա էլ է լինում ու մի քանի րոպե հետո պայթյուն է լինում,  երկուսը վիրավորվում են, իսկ Էդը զոհվում ու էնտեղ էլ թողնում են իրեն։ Այդպես մի քանի ամիս շարունակ ման էինք գալիս եղբորս, մինչև որ ապրիլի 5-ին եկավ ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- խորը ցավով պատմում է Անուշիկը։

Վերջինս պատմում է, որ, մինչև ԴՆԹ-ի պատասխան ստանալը, նրանք հույս են ունեցել, որ ինչ-որ հիվանդանոցում  Էդմոնին վիրավոր կգտնեն, բայց էդպես էլ չգտան․ «Հիշում եմ՝ փոքր եղբայրս ու ես օրացույց էինք վերցրել, օրերն էինք նշում, թե երբ ա գալու Էդմոնը, բայց 6 ամիս անհետ կորած լինելուց հետո, մարմինը գտնվեց։ Եղբայրս զոհվեց անօդաչուի հարվածից հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի մարտերի ժամանակ, երբ գնացել էր օգնության»,— խորը ցավով եզրափակեց հերոսի քույրը։

Զվարթ Պետրոսյան

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ