Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՔՊ-ի նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ

ՔՊ-ի նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ, որում ասված է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրական իրավունքի պաշտպանության սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, իրականացնում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում:

Արձանագրված են Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպես Պաշտպանին հասցեագրված, այնպես էլ հրապարակային ահազանգեր:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:

Հաշվի առնելով, որ նշված կոնկրետ բողոքները վերաբերում են մասնավոր կազմակերպության՝ օրենքի պահանջի հիման վրա դրանք Մարդու իրավունքների պաշտպանը փոխանցել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի քննարկմանը՝ բողոքներին ընթացք տալու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցադրումով:

Ըստ ահազանգերից մեկի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակից դուրս գալու կամ աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակցի: Ըստ ահազանգի տվյալների՝ նշված աշխատակիցը, իր դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածված քաղաքացու ահազանգ այն մասին, որ Կապանի գործող համայնքապետի՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները եկել են իրենց տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել: Այս տվյալների կապակցությամբ գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009