15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության օտարերկրյա մասնակիցների համար կարող է «բրիտանական հարթակ» ստեղծվել

- Advertisement -

Ֆիլմարտադրության ոլորտի «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողության օտարերկրյա մասնակիցների համար հնարավոր է`«բրիտանական հարթակ» ստեղծվի, հայտնում էDaily Mail պարբերականը։

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, անցկացվելու է առկա ձևաչափով, սակայն, ճանապարհորդությունների հետ կապված խնդիրներից ելնելով, հնարավոր է` «բրիտանական հարթակ» ստեղծվի օտարերկրյա հյուրերի և մասնակիցների համար։

Շոուի պրոդյուսերներ Սթիվեն Սոդերբերգը, Ջեսսի Քոլինզը և Սթեյսի Շերն ասել են, որ 10-օրյա կարանտինի վերաբերյալ հնարավոր սահմանափակման հետևանքով քննարկվում է օտարերկրյա հյուրերի համար «բրիտանական հարթակ» ստեղծելու հարցը։ Այն առցանց կապով միանալու է ԱՄՆ-ում անցկացվող  մրցանակաբաշխությանը։ Սակայն պրոդյուսերները հույս ունեն, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, այնուամենայնիվ, բոլոր հյուրերին ուղղարկվող նամակներում նշվում է 10-օրյա կարանտինի նպատակահարմարությունը՝ հայտնելով, որ Ակադեմիան կստանձի թեստավորման գործընթացը։

Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան այս շաբաթ արգելք սահմանի «ոչ առաջնային կարևորության ճանապարհորդությունների» վերաբերյալ և մրցանակաբաշխության բրիտանացի մասնակիցները չկարողնանա ԱՄՆ մեկնել։ Հինգ միջազգային գեղարվեստական կինոնկարի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Դանիան, Հոնկոնգը, Ռումինիան, Թունիսը և Բոսնիան՝ Լոս Անջելես հասնելու համար նույնպես կարող են խոչընդոտների բախվել:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ