21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին. Գորիսի քաղաքապետ

- Advertisement -

Օրենքով նաեւ ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր, մարդկանց խնդիրները լսեմ եւ այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը, օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս դեպքում Գորիս համայնքը ընդունել է 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է, այսինքն՝ դրա 5 տոկոսը կազմում է մոտ 60 միլիոն դրամ, դա մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ։ Օրենքով նաեւ ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր եւ մարդկանց խնդիրները լսեմ եւ այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այդ նույնը եղել է 2017 թվականին, 2007 թվականին, ինձնից առաջ, դա բնականոն աշխատանք է։ Դա անում են ոչ թե լավ գնահատականի համար, այլ դա մեր աշխատանքն է։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, դա ուղղակի մեր աշխատանքն է»,- ասաց Առուշ Առուշանյանը։

Հարցին՝ արդյոք այդ գումարը փոխանցելիս ինքը հորդորե՞լ է, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին, Առուշանյանն ասաց. «Այս 3,5 տարվա մեջ նման բան երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել։ Ձեր նշած գյուղում ես 2-3 ամիսը մեկ լինում եմ, եղել եմ 2018-ին, 2019-ին, 2020-ին»։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ