10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Ֆեյքերի «իրավունքների» պաշտպան Քրիստինե Գրիգորյանի 100-օրյա տապալումը

- Advertisement -

ՀՀ իշխանություններն ամիսներ առաջ բավականին մեծ ջանքեր գործադրեցին ՄԻՊ Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը նախատեսվածից վաղ ավարտելու ուղղությամբ և ՄԻՊ կարգեցին Քրիստինե Գրիգորյանին: Վերջինս ԱԺ ամբիոնից համարյա թե երդվում էր ողջ ուժերով ծառայել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, մինչդեռ նրա ընտրվելուց 127 օր անց ունենք բավականին ուշագրավ և կարելի է ասել` մտահոգիչ պատկեր:

Նախ և առաջ ՄԻՊ-ի ընտրվելը համընկավ մայրաքաղաքում և մի շարք մարզերում ծավալվող բողոքի ակցիաների հետ, որոնց ընթացքում հաճախ ականատես ենք լինում քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարմանը: Այս դրվագներով Քրիստինե Գրիգորյանը բարեհաճել է արձագանքել ընդամենը 2-3 անգամ, այն էլ այնքան բալանսավորված գնահատականներ տալով, որ լուրջ հարցեր են առաջանում, թե այդ դրվագներում ում շահերն է պաշտպանում ՄԻՊ-ը: Ոչ մի խոսք արցախցիների դեմ սանձահարված և հայտնի կենտրոններից ուղղորդվող ատելության քարոզի մասին, չենք խոսում այդ քարոզին հակազդելու մասին: Ոչ մի խոսք սահմանային իրավիճակի, ՀՀ սուվերեն տարածք ներխուժած և ՀՀ քաղաքացիների կյանքին սպառնացող ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին: Փոխարենը` Քրիստինե Գրիգորյանը հասցնում է արտասահմանյան գործողում-վոյաժների մեկնել և այնտեղ կիսվել իր նախորդի ունեցած ձեռքբերումներով:

Նոր ՄԻՊ-ի բուռն գործունեությունից կարող ենք առանձնացնել ակնհայտ ֆեյք օգտատերերի գրառումներին պարտաճանաչ արձագանքող և դրանց հիման վրա ուսումնասիրություններ իրականացնղ Քրիստինե Գրիգորյանը ջանասիրաբար արգելափակում է այն ռեալ օգտատերերին, ովքեր հանդգնում են հետաքրքրվել, թե ինչով է ընդհանրապես զբաղված ՀՀ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող, սակայն՝ ֆեյքերի և իշխանությունների շահերը պաշտպանող ՄԻՊ-ը:

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է ոչ թե մարդկանց  իրավունքների պաշտպանությունը, այլ՝ իշխանության ու նրանց ֆեյքերի»

Սկանդալները, սակայն, այսքանով չավարտվեցին: Վերջերս էլ հերթական սկանդալն է տեղի ունեցել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի եւ նրա հոր՝ Սեւանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանի շուրջ: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ՄԻՊ-ի հոր շուկայի աշխատողները ուղղորդված վերաբերմունք ցուցաբերում Իջեւան-Երեւան քայլերթի մասնակիցների նկատմամբ:

Ակնհայտ է, որ նոր ՄԻՊ-ը, մեղմ ասած, տապալել է իր կառավարման առաջին 100 օրերը և պարզից էլ պարզ է, որ հաշվետվություն իր բուռն գործունեության մասով հանրությանը ներկայացնելու ոչինչ չկա…

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ