Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՖրանսիայի Ազգային ժողովի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն Twitter-ի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան:

«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-գրել է Յաել Բրոն-Պիվեն:Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն:
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009