-1.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Ֆրանսիան այս մասին արդեն խոսում է բաց տեքստով

- Advertisement -

Դեկտեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով այս տարիների բանակցային գործընթացը ներկայացրել է այնպես, կարծես թե Բաքուն, Անկարան, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն ճանաչում էին Արցախը որպես Ադրբեջանի տարածք, բայց ձեւացնում էին, թե ինքնորոշում են պահանջում Արցախի համար։Փաշինյանի խոսքերին վաղուց ոչ ոք չի հավատում, տվյալ պարագայում պետք է հասկանալ, որ այդպիսով նա բացահայտում է սեփական համոզվածությունը, որ պետք է հրաժարվել Արցախից, հայ-իրանական սահմանից, Սյունիքից եւ Հայաստանի պետական ինքնիշխությունից։Մնում է միայն մեկ հարց՝ եթե ամբողջ աշխարհը համաձայն էր, որ Արցախն Ադրբեջան է, ապա ի՞նչն էր խանգարում աշխարհին վերջ դնել այդ թվում Արցախի ինքնորոշման շուրջ բանակցություններին եւ ինչպես Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում, պահանջել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ինչո՞ւ էր Ալիեւը միշտ տրտնջում, որ միջազգային կառույցները պաշտոնական փաստաթղթերում չէին ամրագրում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» դրույթը։

Ի՞նչն է հիմա խանգարում ՄԱԿ ԱԽ-ին ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ինչո՞ւ է Ալիեւը շարունակաբար հիստերիա բարձրացնում այն բանից հետո, երբ Արցախի խնդիրը այս կամ այն կերպ շոշափվում է միջազգային ատյաններում, եւ ամեն ինչ անում է խնդիրը ռուս-թուրքական ձեւաչափում փակելու համար։

Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը գիտի։ Ալիևն ու Էրդողանը կոչ են անում փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հրաժարվել Թուրքիայի և «Ադրբեջանի» նկատմամբ հավակնություններից։ Մոսկվան և Անկարան Փաշինյանի ձեռքով փակում են հայկական իրավունքներն ու պահանջները, և շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իսկապես ոչինչ չի խանգարի հայերին ճանաչել որպես իրենց տարածքներից, պետականությունից և ազգային արժանապատվությունից կամովին հրաժարված ժողովուրդ։ Ֆրանսիան այս մասին արդեն խոսում է բաց տեքստով։

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ