-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման, ձեռքբերման համար

- Advertisement -

ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալով մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վարորդական վկայականի տրման ապօրինի հիմքեր ստեղծելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

Այս գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ:

Նախաքննության ընթացքում, ապացույցների բավարար գնահատմամբ, ՃՈ տեսուչին 24.08.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանքներ են առաջադրվել նաև  35 անձի:

Այս գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ հիշյալ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույնատիպ սխեմայով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ բազմադրվագ մեկ այլ քրեական գործով առերևույթ կաշառք ստացած ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական տարածքային բաժանմունքի տեսուչի և կաշառք տվողներից մեկի մասով ներկայումս դատական քննություն է իրականացվում, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ: Ելնելով դատական ակտը վերջնական ուժի մեջ մտնելու հանգամանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, հանցավոր ճանապարհով այդ անձանց ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր:

Գործընթացը լինելու է շարունակական:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ