21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

61 հազար հայ միգրանտ պետք է լքի ՌԴ տարածքը, բայց Լարսը փակ է

- Advertisement -

Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով, ինչպես տեղեկացրել է ռուսական կողմը, Հայաստանից 61 հազար անօրինական միգրանտ պետք է լքի ՌԴ տարածքը։ Նրանց ժամանակ է տրվել մինչև այս տարվա հունիսի 15-ը։Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին արդեն Ռուսաստանում բնակվող հայերը դիմում են իրեն՝ ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու հարցով։«Ես զանգերն արդեն ստանում եմ ամեն օր։ Մարդիկ ասում են՝ երբ է բացվելու ճանապարհը, չենք կարողանում ապրել այստեղ։ Հեսա վեր են կենալու, հուսահատ, իրենց իրերը բարձեն մեքենաները ու գան։ Նախորդ տարի էլ նման սցենար կրկնվեց։ Ես իրենց ասում եմ, որ այս պահին ցամաքային ճանապարհը փակ է, իրենք կարող են մեքենայով իրերն ուղարկել՝ որպես բեռ, իսկ իրենք ինքնաթիռով թռնեն, գնան Հայաստան։ Որևէ մեկը այսօր չի էլ քննարկում ցամաքային ճանապարհը բացելու հարցը՝ ոչ Ռուսաստանում են քննարկում, ոչ էլ Վրաստանում»,- ասաց Թանանյանը։Նրա խոսքով՝ նախքան հունիսի 15-ը անօրինական միգրատների վերադարձի հարցը պետական մակարդակով պետք է լուծվի, որպեսզի խառնաշփոթ չառաջանա։ «Պետք է որոշումներ ընդունվեն այդ մարդկանց համար, էլի գալու են այստեղ հավաքվեն՝ սոված, ծարավ։ Մեր երկիրը նախապես որևէ բան չի պլանավորել՝ ֆինանսական աջակցություն և այլն։ Պետք է գոնե հիմա նախապես միջոցներ հատկացվեն, որ Լարսի անցակետ գալու դեպքում գոնե մեկը այդ մարդկանց սնունդով և պայմաններով ապահովի»,- ասաց նա։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ