10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Բերձորում մոտ 180 բնակիչ կա, շատ զարմանալի է, որ իշխանություններն ասում են, թե այստեղ մարդ չի ապրում․ Բերձորի քաղաքապետ

- Advertisement -

Այն, որ Հայաստանն Արցախին կապող երթուղու փոխվելու դեպքում ներկայիս միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ սպասելի էր, մեզ համար առավել շատ զարմանալի էր այն փաստը, որ իշխանություններն ասում են՝ Բերձորում մարդ չի ապրում։ Այս մաիսն Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Բերձորում գրեթե մարդ չի ապրում։

Реклама
«Չգիտեմ՝ որտեղից է նրան փոխանցվել այդ տեղեկությունը, ամեն դեպքում դա իրականությանը չի համապատասխանում, Բերձում մոտ 180 բնակիչ կա։ Պատերազմից հետո որքան բնակիչ կար, հիմա էլ շարունակում է այդքան մնալ։ Մարդիկ այստեղ շարունակում են ապրել իրենց առօրյայով, առանց խուճապի։ Նոր ճանապարհի փոփոխությունը և արդեն տևական ժամանակ քննարկումները՝ Բերձորը հանձնելու վերաբերյալ չեն խանգարում մարդկանց ապրել իրենց առօրյայով»,- ասաց նա։
Անդրադառնալով օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները, քաղաքապետը ասաց․

«Վարչապետն էլ իր ասուլիսում ասաց, որ բնակարանային հարցը լուծված է։ Ամեն դեպքում դա դեռ որոշում է։ Ո՛չ նախկին տեղահանվածների և ո՛չ ենթադրյալ տեղահանվողների համար բնակարանային հարցը չի լուծվել, բայց գիտենք, որ կա կառավարության որոշում, որը դեռ գործընթացի մեջ է»։
Բերձորի քաղաքապետը նշեց, որ բնակիչների համար ցավալի է գիտակցելը, որ հնարավոր է գա մի պահ, երբ թողնեն իրենց տները և դուրս գան Բերձորից։
«Անզգա պետք է լինես, որ չհասկանաս, ինչ է կատարվում, ցավ ու ափսոսանք են զգում մարդիկ, տուն տեղ են դրել, ստեղծել։ Ես նաև չեմ պատկերացնում դուրս չգալու դեպքում՝ ինչ վիճակ կստեղծվի, ո՞վ պատասխանատու կլինի այստեղ մնացողների համար, որովհետև մենք գործ ունենք Ադրբեջանի հետ։ Պետք է նախ հասկանանք՝ ինչ իրավիճակ կստեղծվի այս բնակավայրի հետ կապված, ինչ կարգավիճակ կունենա։ Խնդիր չկա, որոշում ենք, մնում ենք, իսկ ով է հաջորդ օրվա պատասխանատուն։ Ամեն դեպքում այս պահին մենք շարունակում ենք մնալ Բերձորում, մնացածը տվյալ պահին պետք է կողմնորոշվենք»,- ասաց Նարե Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է նոր երթուղու անվտանգային երաշխիքներին, Ալեքասնյանը ասաց, որ այն անվտանգ կլինի միայն խաղաղապահների ներկայության պարագայում։

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ