Lratvutyun.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է  Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային […]

Տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։ Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

Մեկ լուսանկարով հետաքննությունից մինչև նոր ծառայություններ՝ զրույց դետեկտիվի հետ

19-րդ դարի կեսերից առանց դետեկտիվի ծառայությունների Եվրոպան ու Ամերիկան դժվար էր պատկերացնել: Ամենախոցելի իրավիճակներում մարդիկ նախընտրում էին դիմել հենց այդ մասնագետներին. աղմուկն ու ճանաչելիությունը փոքր էր, արդյունքը՝ մեծ: Ինչ պատմություններ կան, ասենք, հենց ամերիկյան Պինկերտոն դետեկտիվ գործակալության մասին: Ալան Պինկերտոնն իր դետեկտիվներով ապահովել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի անվտանգությունը և կանխել նրա հանդեպ նախատեսվող մահափորձը […]

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Վարչապետը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: Զրուցակիցները քննարկել են Հարավային […]

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի

Հայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա և կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, […]

Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ […]

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Իսլամաբադում հանդիպում է ունեցել Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հետ։ Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում կհանդիպի նաև Պակիստանի վարչապետի հետ։Աբդոլլահիանը վերջին անգամ Պակիստան էր այցելել ամռանը։

Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով

«Հետքը» գրում է․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնոր տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է […]

Չhարձակման վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկություններին դեռևս քաղաքական անդրադարձ չի եղել․ փոխարտգործնախարար

Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները՝ երաշխիքների, սպառազինությունների վերահսկման ու չհարձակման վերաբերյալ, քաղաքական հայտարարություններ են, որոնց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Եթե լինեն համապատասխան ազդակներ, քննարկումները կտեղափոխվեն այլ փուլ։ Մենք անկեղծորեն շարունակում ենք հետաքրրքված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման […]

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա դիմորդների հոսքը ավելացել է․Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմական բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համատեքստում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են։ «Կա շատ պարզ բանաձև՝ որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույներին […]

Ադրբեջանական կեղծարարության թիրախում է հայտնվել Հաղարծին վանական համալիրը

«Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով  տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր  խորացնելով զավթողական  քաղաքականությունը: Տաթևի  վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում  հայտնվեց  Հաղարծին վանական համալիրը»,- ահազանգում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը; Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում: Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում […]