Lratvutyun.am

Հրաձգություն՝ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա 2 զոհ

Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է NTV-ն։Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական մասի Սարիեր թաղամասի Սուրբ Մարիամ իտալական եկեղեցում կիրակնօրյա աղոթքի ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ստորաբաժանումներ։ Արտակարգ իրավիճակի հանգամանքները պարզվում են: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հաստատել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում զինված հարձակման փաստը, որի ժամանակ մեկ […]

Հայտնի են «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները

«Ժիրոնա»-ի գլխավոր մարզիչ Միչելը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկն է։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան: Մինչդեռ Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հիմնական թեկնածուն «Բրայթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին է։ Ըստ աղբյուրի՝ այդ պաշտոնին հավակնում են նաև Ռաֆայել Մարկեսը, որը մարզում է «Բարսա»-ի երիտասարդական թիմը, և Խուլեն […]

Երևանում ավտոբուսը, հայտնվելով մերկասառույցի վրա, կոտրել է տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը, բախվել գազի խողովակին

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմանում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

Տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա աթիռիվ՝ օրհնելով հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն ժողովրդին։ Ստորև ներկայացնում ենք ուղերձը. «Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: «Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) […]

Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկ, որից, ըստ կոնվենցիայի, պետք է ընտրություն կատարեն, թեպետ սովորաբար «ընտրվում» է այն թեկնածուն, որն ունի պետության «դաբրոն»։ Մեր տեղեկություններով, այդ թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, […]

Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է

Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։ Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր- Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է […]

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով

Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։ Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի […]

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել,՝ հայտնելով, որ մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում  կգործեն անվճար։ «Հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք  ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ […]

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող […]