Lratvutyun.am

Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում», – ասել է Զախարովան: Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, […]

Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նոր Սահմանադրության փոփոխման վերաբերյալ որոշումը կարող է իրականացնել ՀՀ ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով է իրականացվելու հնարավոր նոր Սահմանադրության ընդունումը։ «Ձեր նշած թեզի կողմնակիցները հետևյալն են զարգացնում, թե սա արվում  է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի […]

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը

Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման […]

Ի գիտություն պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ստացող մարզական ֆեդերացիաների

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»: Ըստ նոր փոփոխության՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝ 1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, […]

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Բորել

Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ համայնքի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների […]

Երկիրն ապահովագրել հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով. Ալեն Սիմոնյան

Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրել հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո, չեմ ուզում քննարկել, թե ոնց եղավ, ինչ եղավ, այնքան բան է խոսվել ու էլի կխոսվի։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» […]

Բորելը ՌԴ-ի հարձակման պատճառով Կիևի ռմբապաստարան է իջել

Եվրամիության արտաքին և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նախօրեին ժամանել էր Կիև, առավոտը ստիպված է եղել ապաստանում անցկացնել: Պատճառը Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակումն էր։ «Առավոտս սկսում եմ ապաստարանում, օդային հարվածների ազդանշաններ են լսվում ամբողջ Կիևում:Սա ուկրաինացի խիզախ ժողովրդի ամենօրյա իրականությունն է այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը սկսել է իր անօրինական ագրեսիան»,- գրել […]

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

Ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Վաղ առավոտյան ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում, որն ավելի ուշ չեղարկվել է, հայտնում է meduza.io կայքը։ Կիևում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը, քաղաքում մի քանի պայթյուն է լսվել, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Դնեպրի շրջանում […]

Միրզոյանը և ԱՄԴ գլխավոր քարտուղարը անդրադարձել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին

Նիդերլանդներ աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, […]

Ստամբուլում դատարանի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո 34 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է Ստամբուլի Չաղլայան դատարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետ կապված 34 կասկածյալի ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է NTV-ն։ «Այս պահին ունենք 34 ձերբակալված։ Հինգ դատախազ և գլխավոր դատախազի տեղակալը պարզում են կատարվածի բոլոր մանրամասները»,- լրագրողներին ասել է Թունչը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը հայտնել է, որ դատարանի […]

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Այսօր խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH […]