Lratvutyun.am

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Այսօր խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH […]

Հրդեհի հետևանքով պահեստազորային է մահացել

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը […]

Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրո» Առաջին և միակ մասնավոր դետեկտիվ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում

Առաջին և միակ մասնավոր դետեկտիվ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում. Մենք ծառայություններ ենք մատուցում աշխարհի ավելի քան 160 երկրում։ Հանդիսանում ենք Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի/ W.A.D/ անդամ: Հեռ.055 553535⁩ [email protected]

«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի և Fastex-ի միջև գործակցություն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը հանդիպել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի և Fastex-ի միջև գործակցությանը։ Դրա նպատակը Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաև ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։ Համաձայն պայմանավորվածության Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական […]

Շիրակի մարզպետ.Մեր նպատակը մեկն է` օր առաջ մեր բնակիչների հոգսերը թեթևացնել, օր առաջ լուծել մարզի համայնքների առջև ծառացած խնդիրները

Մեր նպատակը մեկն է` օր առաջ մեր բնակիչների հոգսերը թեթևացնել, օր առաջ լուծել մարզի համայնքների առջև ծառացած խնդիրները և դա անել հենց համայնքների հետ համագործակցությամբ ու համատեղ աշխատանքով. Անցկացվել է աշխատանքային արտագնա հերթական խորհրդակցությունը` Անիի համայնքապետարանում։ Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի […]

Անձամբ ես և սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն հետեւում ենք մարզում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքին. Շիրակի մարզպետ

2024 թվականի սկիզբը Լոռու եւ Արմավիրի մարզերում պաշտոնանկություններով մեկնարկեց. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցեր կատարեց պետական ծրագրերով կառուցվող կամ վերանորոգվող հաստատություններ եւ ասաց. «Դժգոհ եմ, չեմ հանդուրժի»: Դժգոհության արդյունքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Լոռու եւ Արմավիրի մարզպետներն ազատվեցին պաշտոններից: Որ նորակառույց հաստատություններն ու ճանապարհները շահագործումից ամիսներ անց վերանորոգվում կամ կարկատվում են, անհերքելի է: Անգամ տարածված […]

Ամեն ջանք գործադրեք, որպեսզի համընդհանուր մերժման արժանանա անարդարությունը. Վեհափառ

Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և […]

Մահացել է Գագիկ Գինոսյանը

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Գույժը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց  բանաստեղծ, Գագիկ Գինոսյանի ընկեր Վահան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

ՌԴ ՀՕՊ-ը Բելգորոդում ուկրաինական 7 ԱԹՍ է որսացել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը որսացել են ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի շրջանի տարածքում։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա յոթ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը հերթապահ հակաօդային պաշտպանության […]

Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է. Հակոբ Արշակյանը՝ Գարեգին Խումարյանին

Նախ, պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին։ Նա մասնավորապես գրել է. «Պետք է արձանագրել նաև, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։ […]

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները: Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման […]