Lratvutyun.am

Բորելը Մերձավոր Արևելքում ապաէսկալացիայի կոչ է արել

Սիրիայի և Իրաքի տարածքներում Իրանի հետ կապված թիրախներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատում է կրիտիկական, մտավախություն ունի, որ այն դուրս կգա վերահսկողությունից և դեէսկալացիայի կոչ է անում ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, […]

Հայկական կողմը Ադրբեջանի պահանջների դիմաց բանակցությունների սեղանին պետք է դնի արցախահայության հայրենադարձության հարցը․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի հայտարարությանն ու նշելով, որ ցանկանում է մի քանի լրացում անել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել (տես ներքեւում) որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական […]

Վահե Ղազարյանն ու Վասիլիս Մարագոսն այցելել են ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրի շինհրապարակ

Փետրվարի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Նախարարության և Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։ Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների […]

ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ մեղմացրել են աշխատակիցների համար ուղևորությունների սահմանափակումները

ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են տարածել հայ-ադրբեջանական սահմանին գտնվող բնակավայրեր չայցելելու մասին ավելի վաղ հրապարակված նախազգուշացման վերաբերյալ․ «Ծանուցում ԱՄՆ քաղաքացիների համար․ ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպանատնից հայտարարություն էին տարածել, որում ասվում էր․ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն […]

Բացահայտվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։ 2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել: Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով […]

Ղազախստանում մեկնարկում է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է Նիկոլ Փաշինյանը

Ղազախստանում մեկնարկում է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին […]

ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի թրեյլերների մեջ. կան զոհեր

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում Beechcraft Bonanza V35 թեթև ինքնաթիռը մխրճվել է բնակելի թրեյլերներ մեջ։Ինչպես հայտնում է Reuters-ը, կործանումից առաջ օդանավի օդաչուն հասցրել է հայտնել շարժիչի խափանման մասին։ Ինքնաթիռը մխրճվել է բնակելի թրեյլերներից մեկի մեջ և անմիջապես բռնկվել է։Ականատեսները պատմում են, որ լսել են պայթյուն, որից հետո ծխի սև սյուն է բարձրացել օդ: Ինքնաթիռի կործանումից […]

Կոնջորյանը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը […]

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայ շախմատիստներից առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 50-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 60-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը` 98-րդը: Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ և Աննա Սարգսյանը` 73-րդ: Աղբյուր  ArmSport.am

Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը, ինչը հավանաբար կհանգեցնի ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացմանը, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին New York Times-ին տված հարցազրույցում։ Նշվում է, որ արտադրության աճը, որը սկսվել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից անմիջապես հետո, «կարծես թե նվազել է»։ «Կա նվազում (արտադրության տեմպերում […]

Ալիևը հայտարարել է, թե «Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է»

«Ադրբեջանի և Հայաստանի միջև, փաստորեն, արդեն խաղաղություն է հաստատվել։։ Երկու երկրների սահմանին մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, և երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ տիրում է խաղաղ իրավիճակ։ Սակայն այս գործընթացի տրամաբանական […]