Lratvutyun.am

Էրդողանը կոչ է արել «քանի դեռ ուշ չէ» ստուգել՝ արդյոք Իսրայելը միջուկային զենք ունի

Թուրքիան նախաձեռնում է տեսչական մեխանիզմ ստեղծել՝ Իսրայելի միջուկային զենքը ստուգելու համար «քանի դեռ ուշ չէ», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրք առաջնորդը նշել է, որ Իսրայելը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ չէ, ինչը նշանակում է, որ, առաջին հերթին, դրա կանոնները չեն տարածվում նրա վրա։ Նրա խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պայմանագրի մասնակից […]

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև առկա իրավիճակը և համագործակցության հեռանկարները։ Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Նշվել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար […]

Ադրբեջանական ԶՈւ-ի արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող . Հ.-ն․ ՊՆ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում […]

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և ՀՀ-ի տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և ՀՀ-ի տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունենալով  ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում […]

Ծանրորդ Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` […]

Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով

Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան – Ուելս հանդիպումանն ընդառաջ «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը: «Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, շատ լավ են ընդունել, շատ հյուրընկալ են: Համագործակցությունը տղաների հետ ստացվում է, ես ամեն ինչից գոհ եմ։ Խաղից […]

«Պադավատապետությունը» քննադատող Փաշինյանը հիմա ինքն է մսխում պետության գումարները. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ […]

Կրեմլում տեղյակ չեն՝ կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ

Կրեմլու առայժմ չգիտեն՝ պատրաստվում է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվել տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ, սակայն բոլորը հրավիրված են։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ չգիտենք, բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են»,- […]

Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել

Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։